|
See the Armenian version.
Հրդեհ ավտոտնակում Մարտի 22-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Ամերիկյան թաղամասում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.15-ին, մարվել` 15.55-ին։ Այրվել են Լ. Մեսրոպյանին պատկանող ավտոտնակի փայտե կառուցվածքները` 20 քմ մակերեսով։ |
|
See the Armenian version.
Ջուրը ծածկել է ցանքատարածքները Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից տեղեկություն է ստացվել, որ մարտի 16-ին Չիչխան գետում ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկվել է մշակովի բույսերի 5 հա ցանքատարածք։ |
|
See the Armenian version.
Այրվել է անասնակեր Մարտի 21-ին, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 12 շենքի մոտ։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.15-ին, մարվել` 16.15-ին։ Այրվել է Ռ. Հարությունյանին պատկանող 1 տոննա անասնակերը։ |
|
See the Armenian version.
Դեղորայքային թունավորում Մարտի 20-ին, Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.30-ին դեղորայքային թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել նույն քաղաքի Երեւանյան խճուղի 129/38 հասցեի բնակիչ, 1987 թ. ծնված Գարիկ Դոլմազյանը։ Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ |
|
See the Armenian version.
Այրվել է տնակ Մարտի 9-ին, ժամը 09.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Դարպաս գյուղում։ Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.34-ին, մարվել` 11.39-ին։ Այրվել է Աղանիկ Հովսեփյանին պատկանող փայտե տնակն իր գույքով` 100 քմ մակերեսով։ Ա. Հովսեփյանը (ծնված 1945 թ.) վերին եւ ստորին վերջույթների այրվածքներով տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր, այնուհետեւ` Երեւանի այրվածքների կենտրոն։ Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ |
|
See the Armenian version.
Սննդային թունավորում Մարտի 8-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.40-ին սննդային թունավորումով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Կասյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 16 տան բնակիչներ` 1968 թ. ծնված Բելլա Վիրաբյանը, 1968 թ. ծնված Աշոտ, 1978 թ. ծնված Բենիամին, 1999 թ. ծնված Դավիթ եւ 1996 թ. ծնված Աշոտ Խաչատրյանները։ Ըստ բժիշկների` տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ |
|
See the Armenian version.
Թունավորում շմոլ գազից Մարտի 5-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 21.00-ին շմոլ գազից թունավորումով Ստեփանավանի հիվանդանոց է տեղափոխվել Գյուլագարակ գյուղի բնակչուհի, 1992 թ. ծնված Թամարա Մարտիրոսյանը։ Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար։ |
|
See the Armenian version.
Փլուզում Մարտի 4-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.20-ի սահմաններում փլուզվել է Սարամեջ գյուղի բնակիչ Ս. Մինասյանին պատկանող տան պատը, եւ հարեւան տնակին վտանգ է սպառնում։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ղեկավար կազմը։ Պարզվել է, որ ինքնափլուզվել է դեռեւս 1988 թ. երկրաշարժից խարխլված ոչ բնակելի տնակի մի պատը։ Պատից պոկված քարերն ընկել են Կ. Թադեւոսյանին պատկանող հարակից բնակելի տնակի վրա, որը, բարեբախտաբար, չի վնասվել։ Քարերի մնացած մասը դիպել են փողոցով անցնող գազատար խողովակին եւ վնասել այն։ Դեպքի վայր մեկնած «1-04» ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազամատակարարումը` մինչեւ փլուզման վտանգի վերացումը։ Զոհեր եւ վիրավորներ չկան։ |
|
|
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>
|
|
Page 10 of 14 |