Լոռու մարզ
19.04.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Այրվել է տանիք
Ապրիլի 19-ին,
ժամը 23.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզում` Ստեփանավանի Գ. Նժդեհի 9 հասցեում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.15-ին մարվել` ժամը 00.50-ին:
Այրվել է տանիք` 60 քմ մակերեսով:

 
16.04.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Հրդեհ խոհանոցում
Ապրիլի 16-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, ժամը 19.05-ին հրդեհ է բռնկվել Վանաձորի Տիգրան Մեծի 34/44 հասցեում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.40-ին, մարվել` 20.10-ին:
Այրվել է Ս. Վարդանյանին պատկանող բնակարանի խոհանոցի գույքը` 2 քմ մակերեսով:

 
15.04.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Ավտոպատահար
Ապրիլի 15-ին,
ժամը 22.45-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 18-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 22.50-ին դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` իրար են բախվել «ՎԱԶ 21015» մակնիշի 03 ՕԼ 144 եւ «Սուբարու» մակնիշի 13 ՕՏ 541 պետհամարանիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ 21015»  ավտոմեքենայի վարորդ` Վանաձոր քաղաքի բնակիչ, 1977 թ. ծնված Գարիկ Գրիգորյանը, տեղում զոհվել է:
Փրկարարների ուժերով զոհվածի դին դուրս է բերվել ավտոմեքենայից:
Պատահարի հետեւանքով ուղեւոր` 1988 թ. ծնված Վահան Սարգսյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց:
Տուժածի վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր:

 
06.04.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Դեղորայքային թունավորում
Ապրիլի 6-ին Լոռու մարզից ստացված տեղեկության համաձայն` ժամը 18.20-ի սահմաններում դեղորայքային թունավորումով Ստեփանավանի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքում բնակվող, 1987 թ. ծնված Քրիստինե Բ.-ն:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը միջին ծանրության է:

 
02.04.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Ավտոպատահար
Ապրիլի 2-ին,
ժամը 22.35-ին ստացված ահազանգի համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրում։
Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։
Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ Երեւանի Ազատամարտիկների 85/9 հասցեի բնակիչ Ա. Սահակյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի MFM 258 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել Փամբակ գետը։
Փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել գետից։
Տուժածներ չկան։

 
02.04.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Ավտոպատահար
Ապրիլի 2-ին,
ժամը 22.30-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։
Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ շրջվել է «ԻԺ» մակնիշի 04 ԼՕ 805 պետհամարանիշի ավտոմեքենան ¥վարորդ՝ Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի բնակիչ Ա. Սարգսյան¤։
Փրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի մաս եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին։
Տուժածներ չկան։

 
30.03.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Թունավորում
Մարտի 30-ին
Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.00-ին ժավելի սպիրտից թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել նույն քաղաքի Տավրոս թաղամասի բնակչուհի, 1972 թ. ծնված Գայանե Դանիելյանը:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է:

 
22.03.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Երեխան թունավորվել է
Մարտի 22-ին,
ժամը 19.08-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ կենցաղային թունավորում (ժավելի սպիրտ) ախտորոշումով Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց
է տեղափոխվել նույն քաղաքի  Չուխաջյան 46/19 հասցեում բնակվող երկամյա Մոնիկա Մելիքջանյանը։
Ըստ բժիշկների` երեխայի վիճակը բավարար է։

 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 9 of 14