|
There are no translations available.
Այրվել է տնակ Մարտի 9-ին, ժամը 09.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Դարպաս գյուղում։ Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.34-ին, մարվել` 11.39-ին։ Այրվել է Աղանիկ Հովսեփյանին պատկանող փայտե տնակն իր գույքով` 100 քմ մակերեսով։ Ա. Հովսեփյանը (ծնված 1945 թ.) վերին եւ ստորին վերջույթների այրվածքներով տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր, այնուհետեւ` Երեւանի այրվածքների կենտրոն։ Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ |
|
There are no translations available.
Սննդային թունավորում Մարտի 8-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.40-ին սննդային թունավորումով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Կասյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 16 տան բնակիչներ` 1968 թ. ծնված Բելլա Վիրաբյանը, 1968 թ. ծնված Աշոտ, 1978 թ. ծնված Բենիամին, 1999 թ. ծնված Դավիթ եւ 1996 թ. ծնված Աշոտ Խաչատրյանները։ Ըստ բժիշկների` տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ |
|
There are no translations available.
Թունավորում շմոլ գազից Մարտի 5-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 21.00-ին շմոլ գազից թունավորումով Ստեփանավանի հիվանդանոց է տեղափոխվել Գյուլագարակ գյուղի բնակչուհի, 1992 թ. ծնված Թամարա Մարտիրոսյանը։ Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար։ |
|
There are no translations available.
Փլուզում Մարտի 4-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.20-ի սահմաններում փլուզվել է Սարամեջ գյուղի բնակիչ Ս. Մինասյանին պատկանող տան պատը, եւ հարեւան տնակին վտանգ է սպառնում։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ղեկավար կազմը։ Պարզվել է, որ ինքնափլուզվել է դեռեւս 1988 թ. երկրաշարժից խարխլված ոչ բնակելի տնակի մի պատը։ Պատից պոկված քարերն ընկել են Կ. Թադեւոսյանին պատկանող հարակից բնակելի տնակի վրա, որը, բարեբախտաբար, չի վնասվել։ Քարերի մնացած մասը դիպել են փողոցով անցնող գազատար խողովակին եւ վնասել այն։ Դեպքի վայր մեկնած «1-04» ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազամատակարարումը` մինչեւ փլուզման վտանգի վերացումը։ Զոհեր եւ վիրավորներ չկան։ |
|
There are no translations available.
Այրվել է խոտ Մարտի 2-ին, ժամը 20.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին կմ-ին հարակից տարածքում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.27-ին, մարվել` 20.40-ին։ Այրվել է 500 քմ մակերեսով խոտ։ |
|
There are no translations available.
Այրվել է խոտ Մարտի 2-ին, ժամը 15.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզում` Սպիտակ քաղաքի Գերմանական թաղամասի թիվ 11 տանը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.50-ին, մարվել` 16.26-ին։ Մ. Բաղդասարյանի տան բակում այրվել է 500 կգ անասնակեր։ |
|
There are no translations available.
Այրվել է տնակ Փետրվարի 28-ին, ժամը 12.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզում` Սպիտակ քաղաքի Այգեստան թաղամասի թիվ 46 տան մոտակայքում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.10-ին, մարվել` 13.55-ին։ Ամբողջությամբ այրվել է Կարապետյանին պատկանող` 18 քմ մակերեսով չբնակեցված տնակը, եւ դրան հարակից խոտածածկ տարածքը` 240 քմ մակերեսով։ |
|
There are no translations available.
Հրդեհ անասնագոմում Փետրվարի 26-ին, ժամը 06.55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Նովոսելցովո գյուղում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.45-ին, մարվել` 10.30-ին։ Այրվել են Ռ. Իսպիրյանին պատկանող անասնագոմի տանիքը` 15 քմ մակերեսով, եւ այնտեղ կուտակված 200 հակ խոտը։ |
|
|
<< Start < Prev 1 2 3 4 Next > End >>
|
|
Page 1 of 4 |