Կոտայքի մարզ
27.03.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Ընկել է ձորը
Մարտի 27-ին,
ժամը 03.40-ին  շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում` Ձորափի 40 հասցեին հարակից տարածքում, քաղաքացի է ընկել ձորը, եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ժամը 06.45-ին փրկարարները  ձորից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դիակ եւ հանձնել իրավապահ մարմիններին:

 
26.03.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Այրվել է խոտ
Մարտի 26-ին, ժամը 12.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում` Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.45-ին, մարվել` 12.57-ին:
Այրվել է 500 քմ մակերեսով խոտ:

 
24.03.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Այրվել է անասանկեր
Մարտի 24-ին,
ժամը 12.35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում` Հրազդան քաղաքի Վանատուր 64 հասցեում։
Դեպքի վայր է երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.04-ին, մարվել` 13.45-ին։
Լ. Նավասարդյանին պատկանող տան բակում այրվել է 300 հակ անասնակեր։

 
23.03.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Այրվել է խոտ
Մարտի 23-ին
Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ, ժամը 20.05-ին հրդեհ է բռնկվել Հրազդան-Քաղսի ավտոճանապարհին տեղակայված անասնաշուկային հարակից տարածքում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.18-ին, մարվել` 20.40-ին։
Այրվել է 800 քմ մակերեսով խոտածածկ տարածք։

 
22.03.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Հրդեհ հացատանը
Մարտի 22-ին, ժամը 07.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզում` Հրազդան քաղաքի Մյասնիկյան 25 հասցեում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.01-ին, մարվել` 09.20-ին։
Այրվել է Ա. Գրիգորյանին պատկանող հացատանը պահեստավորված 10 քմ մակերեսով վառելանյութը, կից անասնագոմում ծխախեղդ են եղել մեկական հորթ եւ գոճի։

 
01.03.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Ջուրը հեղեղել է գյուղը
Մարտի 10-ին,
ժամը 15.00-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ  ձնհալի հետեւանքով հեղեղվել է Սոլակ գյուղի կենտրոնական թաղամասը։
Իրավիճակին ծանոթանալու նպատակով դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության մասնագետները։ Տեղում պարզվել է, որ հեղեղի հետեւանքով զգալիորեն վնասվել են գյուղի` մոտ 1 կմ երկարությամբ կենտրոնական փողոցը եւ 6 բնակելի տներ։
Վնասի չափը ճշտվում է։

 
03.03.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Այրվել է խոտ
Մարտի 3-ին
Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.12-ին հրդեհ է բռնկվել Հրազդանի «Կենտրոն» թաղամասում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.32-ին, մարվել` 16.50-ին։
Այրվել է 1 հա խոտածածկ տարածք։

 
03.03.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Հրդեհ լոգարանում
Մարտի 3-ին,
ժամը 03.43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Սոլակ գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը  մեկուսացվել է ժամը 03.58-ին, մարվել` 04.40-ին։
Այրվել է Կ. Հունանյանի տան լոգարանի պատերի եւ առաստաղի երեսպատումը` 21 քմ ընդհանուր մակերեսով։

 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 Next > End >>

Page 6 of 7