|
See the Armenian version.
Խեղդվել է ջրանցքում Հունիսի 25-ին, ժամը 23.05-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը ժամը 20.00-ի սահմաններում Գեղամավան գյուղի տարածքով անցնող Սեւան-Հրազդան ջրանցքի հետիոտնային բետոնե կամուրջը փլուզվել է, ինչի հետեւանքով նույն գյուղի բնակիչ, 1972 թ. Հայաստան Խաչատրյանը կամրջի վրայից ընկել է ջրանցքը եւ խեղդվել: Կապ է հաստատվել Սեւան-Հրազդան “Ոռոգում ջրառ” ՓԲԸ-ի տնօրենի հետ, եւ ջրանցքում ջրի հոսքը դադարեցվել է: Դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական եւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատները: Ժամը 23.59-ին Հրազդան ՋԷԿ-ի արգելացանցերի մոտ հայտնաբերվել է զոհվածի դին: Ջրափրկարարների ուժերով դին դուրս է բերվել ջրանցքից եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: Ժամը 00.45-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչությունից ստացված տեղեկության համաձայն` ջրանցքի նույն հատվածում հայտնաբերվել է երկու գլուխ խոշոր եղջերավոր անասուն` մեկը սատկած, մյուսը` կենդանի վիճակում: Ժամը 02.50-ին փրկարարների ուժերով կենդանիները դուրս են բերվել ջրանցքից: |
|
See the Armenian version.
Հորդառատ անձրեւ Հունիսի 23-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 21-ին եւ 22-ին տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով սարերից իջնող ջրերը վարարել եւ ողողել են Գանձակ համայնքի` 6-8 հա գարու եւ ցորենի ցանքատարածքները։ |
|
See the Armenian version.
Անձրեւ եւ կարկուտ Հունիսի 17-ին, ժամը 14.00-ից մինչեւ 14.30-ը տեղացած ուժեղ կարկուտից վնասվել են Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի 30 հա կարտոֆիլի, 30 հա կաղամբի, 60 հա ցորենի և գարու ցանքատարածքները: Վնասի չափը ճշտելու նպատակով գյուղապետարանում ստեղծվել է հանձնաժողով: |
|
See the Armenian version.
Հրդեհ Հունիսի 10-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղում։ Ժամը 14.05-ին դեպքի վայր է մեկնել Վարդենիսից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.00-ին, մարվել` ժամը 16.50-ին։ Ամբողջությամբ այրվել է Ա. Գեւորգյանին պատկանող բնակելի տնակը` 25 քմ. մակերեսով։ |
|
See the Armenian version.
Մեքենաները թաղվել են ավազուտներում Հունիսի 8-ին, ժամը 18.58-ին ահազանգ է ստացվել, որ երկու մեքենա են թաղվել Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասին հարակից լճափնյա տարածքի ավազուտներում, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր մեկնած` Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարների ուժերով ավազուտներից դուրս են բերվել Ի. Աղեկյանին պատկանող, ՈւԱԶ-469ե մակնիշի 31 ԼՕ 201 եւ Ծ.Խաչատրյանին պատկանող, ԳԱԶ-24 մակնիշի 29 ԼՏ 343 պետհամարանիշների ավտոմեքենաները։ |
|
See the Armenian version.
Հողաշերտի փլուզում Հունիսի 3-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Արծվաքար» թաղամասում, կոյուղաջրերի հորան փորելու աշխատանքներ իրականացնելու ժամանակ տեղի է ունեցել հողաշերտի ինքնափլուզում, ինչի հետեւանքով մեկ աշխատակից մնացել է հողի տակ, իսկ երկրորդը` մինչեւ կրծքավանդակը ծածկվել է հողով: Ժամը 15.06-ին դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության հերթապահ խումբը: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, 1981 թ. ծնված Ռաֆիկ Մանասյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել հորանից: Փրկարարների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ժամը 16.40-ին հորանում հայտնաբերվել է 1960 թ. ծնված Կամո Սահակյանի դին: Ժամը 17.40-ին փրկարարների ուժերով դին դուրս է բերվել հորանից: |
|
See the Armenian version.
Զոհ` կայծակից Մայիսի 13-ին, ժամը 19:30-ին նմանատիպ ահազանգ է ստացվել Գավառի ոստիկանության բաժնից: Դեպքի վայր մեկնած` Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարների ուժերով Գավառ-Սեւան ավտոճանապարհին գտնվող Հայրավանք եկեղեցուն հարակից ճահճուտից դուրս է բերվել Էջմիածին քաղաքի բնակիչ, 1972 թ. ծնված Սուրեն Սահակյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: Ըստ ականատեսների` Սահակյանը զոհվել է կայծակնահարումից: |
|
See the Armenian version.
Զոհ` կայծակից Մայիսի 13-ին, ժամը 17.30-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակի հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ Արտանիշ գյուղին հարակից տարածքում դիակ կա, եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 17.35-ին «1-03» ծառայության աշխատակիցների հետ դեպքի վայր է մեկնել Ճամբարակի հրշեջ փրկարարական ջոկատի պետը: Արտանիշ գյուղին հարակից սարում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ, 1996 թ. ծնված Սուրեն Գաբրիելյանի դին: Ըստ բժշկի` Գաբրիելյանը զոհվել է կայծակնահարումից: |
|
|
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>
|
|
Page 5 of 10 |