Գեղարքունիքի մարզ
05.07.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Պատահար Սեւանա լճում
Հուլիսի 5-ին
, ժամը 20.35-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճի “Իշխան” լողափում կա ջրահեղձված քաղաքացի, եւ անհրաժեշտ է ջրասուզակների օգնությունը:
Ժամը 20.35-ին դեպքի վայր են մեկնել Սեւանի ջրափրկարարական ծառայության ջրասուզակները:
Մինչ ջրափրկարարների` կանչի վայր հասնելը, քաղաքացիների կողմից լճից դուրս է բերվել Հրազդան քաղաքի բնակիչ, 1991 թ. ծնված Իգոր Աբրահամյանի դին եւ հանձնվել շտապօգնության բրիգադին:

 
05.07.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Պատահար Սեւանա լճում
Հուլիսի 5-ին
, ժամը 19.50-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճում` Շորժա գյուղին հարակից լողափում, կա ջրահեղձված քաղաքացի, եւ անհրաժեշտ է օգնություն:
Ժամը 19.58-ին դեպքի վայր են մեկնել Սեւանի ջրափրկարարական ծառայության ջրասուզակները:
Ժամը 21.09-ին ջրափրկարարների կողմից լճից դուրս է բերվել Ճամբարակ քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Ալիկ Խաչատրյանի դին եւ հանձնվել շտապօգնության բրիգադին:

 
03.07.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Պատահար Սեւանա լճում
Հուլիսի 3-ին
, ժամը 20.20-ին Սեւան քաղաքի ոստիկանության բաժնից ստացված տեղեկության համաձայն` “Մալիբու” լողափում քաղաքացի է խեղդվել:
Ժամը 20.25-ից մինչեւ ժամը 20.40-ը հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ջրից դուրս է բերվել Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ, 21-ամյա Ռաֆիկ Սարգսյանի դին:

 
03.07.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Պատահար Սեւանա լճում
Հուլիսի 3-ին
, ժամը 18.30-ին Հայաստանի փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակների կողմից Սեւանի “Մալիբու” լողափում, լողանշանի հարեւանությամբ, ջրից դուրս է բերվել Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 29-ամյա Հայկ Ազիզյանը:
Առաջին բուժօգնություն ստանալուց հետո տուժածը տեղափոխվել  է Սեւան քաղաքի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

 
01.07.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Հրդեհ
Հուլիսի 1-ին
Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.40-ին հրդեհ է բռնկվել Երեւան-Դիլիջան ավտոմայրուղու 68 կմ-ում:
Ժամը 15.43-ին դեպքի վայր է մեկնել Սեւանից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.55-ին, մարվել` ժամը 16.30-ին:
Մասամբ այրվել է «ԶԻԼ-130» մակնիշի 37 ՕԼ 252 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան:
Պատահարի հետեւանքով մեքենայի վարորդ Ս.Շահբազյանն ստացել է 1-2-րդ կարգի այրվածքներ եւ շտապ օգնության բրիգադով տեղափոխվել Սեւանի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

 
01.07.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Ջրահեղձում          
Հուլիսի 1-ին
, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճում` Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղին հարակից տարածքում, ջրահեղձվել է ոմն քաղաքացի, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 15.25-ին դեպքի վայր են մեկնել Սեւանի ջրափրկարարական ծառայության ջրասուզակները:
Ժամը 16.06-ին լճից դուրս է բերվել նույն մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 18-ամյա Ալիկ Միքայելյանի դին եւ հանձնվել շտապ օգնության բրիգադին:

 
27.06.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Ջրահեղձում
Հունիսի 27-ին,
ժամը 13.34-ին տեղեկություն է ստացվել, որ ավառ քաղաքից մոտ 8 կմ հեռավորության վրա` “Խարաբեկ” տարածքում գտնվող լճակում, ջրահեղձվել է Արմեն անունով քաղաքացի, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ Սեւանի ջրափրկարարական ծառայության ջրասուզակները:
Ժամը 16.50-ին փրկարարների ուժերով լճակից դուրս է բերվել 1969 թ. ծնված Ա. Մովսիսյանի դին եւ հանձնվել իրավապահ մարմիններին:

 
25.06.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Խեղդվել է ջրանցքում
Հունիսի 25-ին,
ժամը 23.05-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը ժամը 20.00-ի սահմաններում Գեղամավան գյուղի տարածքով անցնող Սեւան-Հրազդան ջրանցքի հետիոտնային բետոնե կամուրջը փլուզվել է, ինչի հետեւանքով նույն գյուղի բնակիչ, 1972 թ. Հայաստան Խաչատրյանը կամրջի վրայից  ընկել է ջրանցքը եւ խեղդվել:
Կապ է հաստատվել Սեւան-Հրազդան “Ոռոգում ջրառ” ՓԲԸ-ի տնօրենի հետ, եւ ջրանցքում ջրի հոսքը դադարեցվել է:
Դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական եւ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատները:
Ժամը 23.59-ին Հրազդան ՋԷԿ-ի արգելացանցերի մոտ հայտնաբերվել է զոհվածի դին:
Ջրափրկարարների ուժերով դին դուրս է բերվել ջրանցքից եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
Ժամը 00.45-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչությունից ստացված տեղեկության համաձայն` ջրանցքի նույն հատվածում հայտնաբերվել է երկու գլուխ խոշոր եղջերավոր անասուն` մեկը սատկած, մյուսը` կենդանի վիճակում:
Ժամը 02.50-ին փրկարարների ուժերով կենդանիները դուրս են բերվել ջրանցքից:

 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 4 of 10