Գեղարքունիքի մարզ
13.08.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Դիակ Սեւանում
Օգոստոսի 13-ին
, ժամը 01.10-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանի քաղաքային լողափում` ափից 1-1,5 մ հեռավորության վրա կնոջ դիակ է հայտնաբերվել։
Դեպքի վայր մեկնած ջրափրկարարները ջրից դուրս են բերել անձը չպարզված, 50-60 տարեկան կնոջ դի եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին։

 
02.08.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Սեւանի հերթական զոհը
Օգոստոսի 2-ին
, ժամը 17.00-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճի ափամերձ տարածքում մարդ է ջրահեղձվել եւ անհրաժեշտ է ջրասուզակների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ժամը 17.25-ին ջրասուզակները ջրից դուրս են բերել Սեւան քաղաքի բնակիչ, 1996 թ. ծնված Արսեն Ավետիսյանի դին եւ հանձնել շտապօգնության բրիգադին:

 
01.08.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Ջրահեղձում Սեւանա լճում
Օգոստոսի 1-ին
, ժամը 18.03-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճում` Դարանակ գյուղի մոտ, քաղաքացի է ջրահեղձվել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Սեւանի ջրափրկարարական ջոկատը:
Մինչ փրկարարների ժամանելը` տեղի ուժերով լճից դուրս է բերվել Վարդենիսի բնակիչ, 1974 թ.  ծնված Արկադի Հարությունյանի դին:

 
27.07.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Հրդեհ
Հուլիսի 27-ին
, ժամը 14.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում:
Դեպքի վայր է մեկնել Վարդենիսից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին, մարվել` 15.35-ին:
Այրվել է Ն. Շահինյանին պատկանող ցորենի դաշտը` 8 հա մակերեսով:
Դեպքի վայրում հայտնաբերվել է նույն գյուղի բնակչուհի, 1945 թ. ծնված Մարգո Վելյանի դին:

 
23.07.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Հրդեհ
Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել
, որ հուլիսի 23-ին, ժամը 19.57-ին հրդեհ է բռնկվել Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի թիվ 4 տան բակում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.15-ին, մարվել` ժամը 20.55-ին:
Այրվել է Ռ. Սիմոնյանին պատկանող տան բակում պահեստավորված 120 հակ անասնակեր:
Նույն օրը, ժամը 20.31-ին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է 180 հակ, իսկ հուլիսի 25-ին, ժամը 19.40-ին Արարատի մարզի Ուրծաձոր գյուղի Մարզպետունի փողոցում բռնկված հրդեհի հետեւանքով` 1200 հակ անասնակեր:

 
21.07.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Հայտնաբերվել է դի
Հուլիսի 21-ին
, ժամը 10.45-ին Մարտունի քաղաքի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճի “Միքայելյան եղբայրներ” ՍՊԸ-ի լողափից 150 մ հեռավորության վրա հայտնաբերվել է դիակ, եւ այն հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 11.00-ին դեպքի վայր է մեկնել Մարտունի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի պետը:
Արծվանիստ գյուղի բնակիչների կողմից ջրից դուրս է բերվել 40-45 տարեկան անձը չպարզված տղամարդու դիակ:
Դին տեղափոխվել է Մարտունի քաղաքի դիահերձարան:

 
20.07.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Ավտոպատահար
Հուլիսի 20-ին
Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Գավառ-Սեւան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում` Հայրավանք գյուղի հատվածում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` “Ֆորդ” մակնիշի 14 ՏԼ 410 պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Քարավաճառի բնակչուհի,  2000 թ. Մարիամ Տոնոյանին:
Պատահարի հետեւանքով տուժածն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել է Գավառի քաղաքային հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատում է կայուն ծանր. կյանքին վտանգ չի սպառնում:

 
11.07.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Խեղդվել է Սեւանա լճում
Հուլիսի 11-ին,
ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Գավառի Արծվաքար թաղամասի անասնագոմերի մոտ` Սեւանա լճում մարդ է խեղդվել:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ժամը 13.34-ին ջրափրկարար-ջրասուզակների կողմից լճից դուրս է բերվել Գավառի Արծվաքար թաղամասի բնակիչ` 1990 թ. ծնված Մեխակ Շահրիկյանի դին:

 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 3 of 10