Գեղարքունիքի մարզ
09.03.2010 PDF  | Print |
There are no translations available.

Սելավը փակել է ճանապարհը
Մարտի 9-ին,
ժամը 16.40-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ձնհալի հետեւանքով առաջացած սելավաջրերը ծածկել են Գեղնովիտ գյուղի տնամերձ հողամասերը` մոտ 5 հա մակերեսով` անանցանելի դարձնելով Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 300 մ երկարությամբ հատվածը։
Գավառի «Ճանշինի» աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում ժամը 17.30-ի դրությամբ նշյալ ճանապարհով երթեւեկությունը վերականգնվել է։

 
09.03.2010 PDF  | Print |
There are no translations available.

Ուժեղ քամի
Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ մարտի 8-ի լույս 9-ի գիշերը գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Աստղաձոր գյուղի բնակիչներ Ս.Դավեյանին եւ Բ. Պետրոսյանին պատկանող տների ձեղնահարկերը, համապատասխանաբար` 287,5 եւ 70 քմ մակերեսներով, շրջվել է 4 էլեկտրասյուն, ինչի հետեւանքով գյուղի մի մասը հոսանքազրկվել է։
Մարտի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ գյուղի հոսանքամատակարարումը վերականգնվել է։
Վնասի չափը ճշտելու նպատակով գյուղապետարանում ստեղծվել է հանձնաժողով։

 
28.02.2010 PDF  | Print |
There are no translations available.

Հայտնաբերվել է դիակ
Փետրվարի 28-ին,
ժամը 13.05-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Կաբելագործների 44/37 հասցեի բնակիչը չի արձագանքում հեռախոսի ու դռան զանգերին, եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։
Փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1936 թ. ծնված Ռազմիկ Սիրականյանի դին։

 
25.02.2010 PDF  | Print |
There are no translations available.

Հրդեհ
Փետրվարի 25-ին
Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 23.10-ին հրդեհ է բռնկվել Գանձակ գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.30-ին, մարվել` 02.20-ին։
Այրվել է Ս. Բաղդասարյանին պատկանող տան բակում պահեստավորված 300 հակ անասնակերը։

 
05.02.2010 PDF  | Print |
There are no translations available.

Ձյանը` գերի
Փետրվարի 5-ին, ժամը 11.00-ին նույն մարզից ստացված ահազանգի համաձայն` Գավառ-Սեւան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում ձնաբքի հետեւանքով ավտոմեքենա է հայտնվել ձնակույտում։
Դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական վարչության փրկարարների ուժերով «ԳԱԶ-53» մակնիշի 68 ԼՕ 155 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի մաս եւ շարունակել ընթացքը։

 
05.02.2010 PDF  | Print |
There are no translations available.

Ձյանը` գերի
Փետրվարի 5-ին, ժամը 09.40-ին Գեղարքունիքի մարզից ստացված տեղեկության համաձայն` Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրում, ձնաբքի հետեւանքով, երկու ավտոմեքենա դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հայտնվել ձնակույտում։
Դեպքի վայր է մեկնել Գավառի հրշեջ-փրկարար ջոկատի օպերատիվ խումբը։
Փրկարարների ուժերով ձյան միջից ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերվել «ՎԱԶ-2106» մակնիշի 20 ԼՍ 228 եւ «ՈՒԱԶ» մակնիշի 11 ՕԼ 140 պետհամարանիշների ավտոմեքենաները եւ շարունակել ընթացքը։

 
03.02.2010 PDF  | Print |
There are no translations available.

Այրվել է խոտ
Փետրվարի 3-ին,
ժամը 19.00-ին հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.25-ին, մարվել` 22.20-ին։
Այրվել է Ա. Պողոսյանին պատկանող տան բակում պահեստավորված 600 հակ խոտը։

 
29.01.2010 PDF  | Print |
There are no translations available.

Ուժեղ քամի
Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունվարի  28-ին գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել է Գանձակ
համայնքի Բաղրամյան 6 հասցեում գտնվող հարսանյաց սրահի տանիքը։
Վնասի չափերը ճշտելու նպատակով գյուղապետարանում ստեղծվել է հանձնաժողով։

 
<< Start < Prev 1 2 Next > End >>

Page 1 of 2