| Հրշեջները համայնքներում | | Print | |
|
See the Armenian version. Հանրային իրազեկման ծրագիրը գործողության մեջ ![]() «Արտակարգ ալիք լրատվական կենտրոնի» այս դասընթացը Հայաստան-ՆԱՏՕ անհատական համագործակցության ծրագրի փաստաթղթում ամրագրված հանրային իրազեկման, ճգնաժամային հաղորդակցության եւ տեղեկատվական անվտանգության ռազմավարության մշակման ընդհանուր գաղափարախոսության դրվագներից է։ Այն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության հետ։ 1988 թվականից ի վեր Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը Հայաստանում իրականացրել է հումանիտար աջակցության եւ զարգացման բազմաթիվ ծրագրեր, որոնց թվում է նաեւ «Արձագանքը»։ Այս ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում ապակենտրոնացված փրկարարական համակարգի հզորացումն է։ «Արձագանք» ծրագրի եւս մեկ արձագանք է «Հրշեջները համայնքներում» հանրային իրազեկման ծրագիրը։ Հունիսի 25-29-ը Երեւանում, «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնում անցկացվեց սեմինար-դասընթաց հրշեջ փրկարարների համար։ Այն կազմակերպվել է «Հրշեջները համայնքներում» հանրային իրազեկման ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության հետ։ «Հրշեջները համայնքներում» ծրագրի նպատակն է բնական, տեխնածին, համաճարակային, էկոլոգիական եւ սոցիալական տարաբնույթ աղետները կառավարելու պատրաստ, ունակ ու իրազեկ քաղաքացի ունեցող համայնքի (մարզի) ձեւավորումը` խոցելիության նվազեցման կայուն համակարգով։ Դասընթացին մասնակցում է 24 հրշեջ-փրկարար՝ Տավուշի, Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերից։ |












