|
There are no translations available.
Այրվել է էլեկտրական վահանակը Մարտի 10-ին, ժամը 19.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Զոր. Անդրանիկի 20 հասցեում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.10-ին, մարվել` 20.23-ին։ Շենքի շքամուտքում այրվել են էլ. վահանակ եւ մալուխներ։ |
|
There are no translations available.
Հրդեհ ձեղնահարկում Մարտի 10-ին, ժամը 16.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.10-ին, մարվել` 20.25-ին։ Այրվել են Ա. Հակոբյանի տան ձեղնահարկը` 228 քմ մակերեսով, 3 խմ փայտ, 3 խմ գոմաղբ եւ 300 հակ խոտ։ |
|
There are no translations available.
Ջուրը հեղեղել է գյուղը Մարտի 10-ին, ժամը 15.00-ին Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ձնհալի հետեւանքով հեղեղվել է Սոլակ գյուղի կենտրոնական թաղամասը։ Իրավիճակին ծանոթանալու նպատակով դեպքի վայր են մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության մասնագետները։ Տեղում պարզվել է, որ հեղեղի հետեւանքով զգալիորեն վնասվել են գյուղի` մոտ 1 կմ երկարությամբ կենտրոնական փողոցը եւ 6 բնակելի տներ։ Վնասի չափը ճշտվում է։ |
|
There are no translations available.
Հրդեհ տոնավաճառում Մարտի 10-ին, ժամը 05.18-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Էրեբունի 17 հասցեում գտնվող շուկա-տոնավաճառում։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ փրկարար ուժերի վարչության օպերատիվ խումբը։ Ժամը 05.34-ին հայտարարվել է «հրդեհ թիվ 1 բիս»։ Դեպքի վայր է մեկնել եւս երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.53-ին, մարվել` 06.08-ին։ Այրվել են առեւտրի տաղավարներ` 120 քմ եւ տանիք 100 քմ մակերեսներով։ |
|
There are no translations available.
Փլուզում Սյունիքում Մարտի 9-ին, ժամը 19.20-ին Սյունիքի մարզից ստացված տեղեկության համաձայն` Երեւան-Կապան ավտոճանապարհի 254-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհի փլուզում, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել եւ անանցանելի է դարձել ճանապարհի` 37 մ երկարությամբ, 8 մ լայնությամբ եւ 2,5 մ խորությամբ հատվածը։ Գորիսի «Ճանշինի» աշխատակիցների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում ժամը 21.30-ի դրությամբ ճանապարհի նշյալ հատվածով ապահովվել է միակողմանի երթեւեկություն։ |
|
There are no translations available.
Ուժեղ քամի Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ մարտի 9-ին գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Քաջարան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի, Տերյան փողոցի 4-րդ շենքի, ինչպես նաեւ արվեստի դպրոցի տանիքները` մոտ 1300 քմ ընդհանուր մակերեսով։ Վնասի չափը ճշտելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով։ |
|
There are no translations available.
Սելավը փակել է ճանապարհը Մարտի 9-ին, ժամը 16.40-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ձնհալի հետեւանքով առաջացած սելավաջրերը ծածկել են Գեղնովիտ գյուղի տնամերձ հողամասերը` մոտ 5 հա մակերեսով` անանցանելի դարձնելով Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 300 մ երկարությամբ հատվածը։ Գավառի «Ճանշինի» աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում ժամը 17.30-ի դրությամբ նշյալ ճանապարհով երթեւեկությունը վերականգնվել է։ |
|
There are no translations available.
Ուժեղ քամի Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ մարտի 8-ի լույս 9-ի գիշերը գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Աստղաձոր գյուղի բնակիչներ Ս.Դավեյանին եւ Բ. Պետրոսյանին պատկանող տների ձեղնահարկերը, համապատասխանաբար` 287,5 եւ 70 քմ մակերեսներով, շրջվել է 4 էլեկտրասյուն, ինչի հետեւանքով գյուղի մի մասը հոսանքազրկվել է։ Մարտի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ գյուղի հոսանքամատակարարումը վերականգնվել է։ Վնասի չափը ճշտելու նպատակով գյուղապետարանում ստեղծվել է հանձնաժողով։ |
|
|
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>
|
|
Page 1 of 26 |