«Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063-Ն հրամանագրում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագիրը PDF  | Print |
See the Armenian version.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Հայաստանի Հանրապետության նախագահի
2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063-Ն հրամանագրում
փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին

 

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով՝
ո ր ո շ ու մ եմ.


1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարաչությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն միաձուլման ձեւով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության։
Սահմանել, որ արտակարգ իրավիճակների վարչությունը տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է։
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրում կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումը՝
ա) ուժը կորցրած ճանաչել I բաժնի 19-րդ կետը.
բ) I բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 151-րդ կետով՝
«151. Տարածքային կառավարման նախարարություն».
գ) II բաժնում ուժը կորցրած ճանաչել 3-րդ, 6-րդ եւ 9-ոդ կետերը։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ։

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2005 թվականի մայիսի 1-ից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

2005թ. ապրիլի 27
Երեւան ՆՀ-74-Ն