|
III. ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ 23. Փաստաթղթային ատեստավորման են ենթակա փրկարարական գլխավոր եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողները: 24. Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա: Հանձնաժողովը քննարկում է ծառայողական բնութագիրը եւ փրկարարական ծառայողի գրավոր առարկությունները (այդպիսիք լինելու դեպքում): Հանձնաժողովի հրավերով փրկարարական ծառայողի անմիջական ղեկավարը փաստաթղթային ատեստավորում անցկացնելու ընթացքում կարող է մասնակցել փրկարարական ծառայողի ծառայողական բնութագրի քննարկմանը: 25. Փրկարարական ծառայողի հետ հարցազրույցն անցկացվում է` նրա զբաղեցրած պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների իմացությունը, ծառայողի գործնական կարողություններն ստուգելու համար: 26. Հանձնաժողովը յուրաքանչյուր փրկարարական ծառայողի հետ անցկացնում է անհատական հարցազրույց: Հարցազրույցի ընթացքում հարց տվող հանձնաժողովի անդամը, լսելով փրկարարական ծառայողի պատասխանը, հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը: Անհարկի բանավեճ սկսվելու դեպքում հանձնաժողովի նախագահը պարտավոր է դադարեցնել այն: 27. Հարցաշարն ատեստավորումից առնվազն 2 ամիս առաջ հաստատում է Հայաստանի փրկարար ծառայությանը տնօրենը: Հանձնաժողովը հարցաթերթերը կազմում է ատեստավորման նախորդ օրը` հաստատված հարցաշարից: Կազմված հարցաթերթերը ծրարվում եւ կնքվում են: Ծրարի բացումից հետո հարցաթերթերը դրվում են ցանկացած հերթականությամբ, որից հետո փրկարարական ծառայողին առաջարկվում է վերցնել դրանցից որեւէ մեկը: Հարցաթերթում ընդգրկված յուրաքանչյուր հարցին պատասխանելուն պատրաստվելու համար փրկարարական ծառայողին տրվում է 5 րոպե ժամանակ: 28. Հարցաթերթը պետք է կազմված լինի 5 հարցից: 29. Յուրաքանչյուր փրկարարական ծառայողի հետ հարցազրույցն անցկացվում է առանձին: Ատեստավորման հանձնաժողովին ներկայացած փրկարարական ծառայողը բարձրաձայն հայտնում է իր զբաղեցրած պաշտոնը, կոչումը, անունը եւ ազգանունը: 30. Հարցաթերթում ընդգրկված հարցերի պատասխանները փրկարարական ծառայողի կողմից ներկայացվելուց հետո հանձնաժողովի անդամները կարող են տալ լրացուցիչ հարցեր` բայց 3 հարցից ոչ ավելի: Յուրաքանչյուր հարցից հետո հանձնաժողովը հայտարարում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում տալիս է ճիշտ պատասխանը: 31. Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է: Արձանագրության մեջ նշվում է փրկարարական ծառայողին տրված հարցերի (հիմնական եւ լրացուցիչ) եւ դրանց պատասխանների համառոտ բովանդակությունը: 32. Փաստաթղթային եւ հարցազրույցի եղանակով ատեստավորման արդյունքում հանձնաժողովն ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը` ա) 50 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված փրկարարական ծառայողի նկատմամբ ընդունում է «Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» որոշումը. բ) 50-75 տոկոս ճիշտ պատասխան տված փրկարարական ծառայողի նկատմամբ ընդունում է «Ատեստավորումը հետաձգել մինչեւ մեկ տարի ժամկետով եւ առաջարկել` փրկարարական ծառայողին գործուղել վերապատրաստման» որոշումը. գ) 75-100 տոկոս ճիշտ պատասխան տված փրկարարական ծառայողի նկատմամբ ընդունում է «Համապատասխանում զբաղեցրած պաշտոնին» կամ «Կարող է ներկայացվել խարախուսման» որոշումներից որեւէ մեկը. դ) 100 տոկոս ճիշտ պատասխան տված փրկարարական ծառայողի նկատմամբ ընդունում է «Կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն» որոշումը: 33. Փաստաթղթային ատեստավորման արդյունքների հիման վրա կազմվում է փրկարարական ծառայողի ատեստավորման թերթ ( N4 ձեւ(33 kb)):
IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
34. Թեստավորման եւ հարցազրույցի եղանակով ատեստավորման ենթակա են` ա) ավագ եւ միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողները. բ) Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի հրամանով թեստավորման եւ հարցազրույցի եղանակով ատեստավորման ներկայացված գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող փրկարարական ծառայողները` փաստաթղթային եւ հարցազրույցի եղանակով ատեստավորման արդյունքում սույն կարգի 32-րդ կետի «բ» ենթակետով սահմանված որոշման ընդունումից հետո վերապատրաստվելու արդյունքում: 35. Հանձնաժողովի նախագահը կադրային հարցերով զբաղվող կառուցվածքային ստորաբաժանումից ստանում է ատեստավորման ենթակա փրկարարական ծառայողների թվին համապատասխան կնքված ամփոփաթերթեր` 2 օրինակից: Ամփոփաթերթի առաջին օրինակը բաղկացած է միեւնույն ծածկագիրն ունեցող կտրոնից եւ հիմնական մասից: Ծածկագրերը պատված են անթափանց ծածկաշերտով: Ամփոփաթերթի երկրորդ օրինակը չի ծածկագրվում: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքված է ձախ կողմում` կտրոնի եւ հիմնական մասի վրա` հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը` ներքեւի ձախ մասում: 36. Հանձնաժողովը մինչեւ թեստավորման փուլի սկիզբը` համակարգչում զետեղած հարցաշարից պատահական ընտրությամբ ընտրում է փրկարարական ծառայողի զբաղեցրած պաշտոնի գործառութային պարտականություններին համապատասխանող հարցեր (խնդիրներ) եւ կազմում թեստեր հետեւյալ չափանիշներով` ա) փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորում անցկացնելու դեպքում` 50 թեստ. բ) փրկարարական ծառայության ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորում անցկացնելու դեպքում` 40 թեստ. գ) փրկարարական ծառայության միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորում անցկացնելու դեպքում` 30 թեստ: 37. Թեստային առաջադրանքները ներառում են բնագավառներ (ծառայություններ)` հետեւյալ տոկոսային հարաբերակցությամբ` ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10 տոկոս. բ) «Հայաստանի փրկարար ծառայության մասին» եւ «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ եւ այլ իրավական ակտեր` 30 տոկոս. գ) փրկարարական ծառայողի զբաղեցրած պաշտոնի անձնագրով նախատեսված գործառութային պարտականություններին վերաբերող պահանջները սահմանող իրավական ակտեր` 30 տոկոս. դ) տրամաբանություն, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն` 30 տոկոս: 38. Թեստավորումն անցկացվում է համակարգչով, իսկ տեխնիկական հնարավորություն չլինելու դեպքում` գրավոր: 39. Թեստավորումն անցկացվում է համապատասխան պայմաններով ապահովված սենյակում (սրահ, լսարան, դահլիճ եւ այլն): 40. Սույն կարգի 34-րդ կետով նախատեսված` ատեստավորման ենթակա փրկարարական ծառայողը թեստավորմանը ներկայանում է ծառայողական վկայականով: Հանձնաժողովի քարտուղարն ստուգում է փրկարարական ծառայողի ինքնությունը եւ թույլատրում նրան մուտք գործել թեստավորման սենյակ կամ անցնել նորմատիվների հանձնմանը: Փրկարարական ծառայողների մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսվելուց 10 րոպե առաջ: 41. Փրկարարական ծառայողներին արգելվում է իրենց հետ թեստավորման սենյակ բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր: 42. Հանձնաժողովի քարտուղարը փրկարարական ծառայողներին բացատրում է տեխնիկական հարցերը եւ պատասխանում թեստավորման հետ կապված փրկարարական ծառայողների`թեստավորմանը վերաբերող հարցերին: 43. Հանձնաժողովի քարտուղարը փրկարարական ծառայողներին տալիս է սույն կարգի 35-րդ կետում նշված ամփոփաթերթ` 2 օրինակից: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ ներկայացնելով փրկարարական ծառայողի ծառայողական վկայականը` փրկարարական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը եւ անջատելով այն հիմնական մասից, հանձնում է հանձնաժողովի քարտուղարին: Կտրոնները գցվում են ամփոփաթերթի պահպանման համար նախատեսված` կնքված արկղի մեջ: 44. Փրկարարական ծառայողի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի եւ կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտը մաքրելն արգելվում է: Այդ դեպքում աշխատանքը գնահատվում է 0 միավոր: 45. Թեստավորման ժամանակ փրկարարական ծառայողները կտրոնները հանձնելուց հետո ստանում են թեստավորման առաջադրանքների տետրեր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից (խնդիրներից) եւ դրանց 3 կամ 4 ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը ճիշտ պատասխանն է: 46. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրերը փրկարարական ծառայողներին տալուց հետո հայտարարում է թեստավորման սկիզբը: 47. Համակարգչով անցկացվող թեստավորման ժամանակ փրկարարական ծառայողները կտրոնները հանձնելուց հետո համակարգչի միջոցով մոնիտորի վրա ստանում են թեստավորման առաջադրանքները: Այդ առաջադրանքները նույնպես կազմված են հարցերից (խնդիրներից) եւ դրանց 3 կամ 4 ենթադրյալ պատասխանից, որոնցից մեկը ճիշտ պատասխանն է: 48. Թեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո փրկարարական ծառայողը ծանոթանում է առաջադրանքներին եւ յուրաքանչյուր առաջադրանքի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխանը: 49. Թեստավորումը համակարգչով անցկացվելու դեպքում փրկարարական ծառայողը յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է պատասխանի իր տարբերակը, որը պահպանվում է համակարգչում: 50. Թեստավորման ընթացքում չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` հանձնաժողովի անդամներին, ինչպես նաեւ դուրս գալ թեստավորման սենյակից: Եթե փրկարարական ծառայողը ցանկանում է դուրս գալ թեստավորման սենյակից, ապա նրա աշխատանքը համարվում է դադարեցված: 51. Փրկարարական ծառայողը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման ժամանակ հիմք չեն հանդիսանում եւ չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս: 52. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարել չի թույլատրվում: Այդ դեպքում տվյալ հարցի (խնդրի) պատասխանը համարվում է սխալ: 53. Թեստավորման առաջադրանքների համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո փրկարարական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում հանձնաժողովի անդամին: Փրկարարական ծառայողն աշխատանքը հանձնելիս, հանձնաժողովի նախագահին ներկայացնելով ծառայողական վկայականը, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում այն եւ դուրս գալիս թեստավորման սենյակից: 54. Համակարգչի միջոցով թեստավորման ժամանակ փրկարարական ծառայողն աշխատանքն ավարտելուց, ինչպես նաեւ թեստավորման առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակը սպառվելուց հետո համակարգչով աշխատող օպերատորի օգնությամբ, հանձնաժողովի նախագահի ներկայությամբ, իր ամփոփաթերթի 2 օրինակի հիմնական մասերի վրա տպում է առաջադրանքի կատարման արդյունքները եւ համակարգչի կողմից կատարված վերլուծությունը` արտահայտված տոկոսով: Փրկարարական ծառայողն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում այն եւ դուրս է գալիս թեստավորման սենյակից: 55. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար փրկարարական ծառայողներին հատկացվում է` ա) փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 70 րոպե. բ) փրկարարական ծառայության ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 60 րոպե. գ) փրկարարական ծառայության միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատեստավորման համար` 50 րոպե: 56. Թեստավորման համար հատկացված ժամանակն ավարտելուց հետո հանձնաժողովի քարտուղարը հայտարարում է դրա մասին, որից հետո փրկարարական ծառայողները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքը:
|