Արմավիրի մարզ
26.06.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Հրդեհ
Հունիսի 26-ին
Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.14-ին հրդեհ է բռնկվել Էջմիածնի Մաշտոցի փողոցում` “Քանդակի արհեստանոց” ՍՊԸ-ում:
Ժամը 09.15-ին դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.33-ին, մարվել` ժամը 10.15-ին:
Այրվել է Գ. Գրիգորյանին պատկանող արհեստանոցի տանիքը` 60 քմ. մակերեսով:

 
23.06.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Հրդեհ
Հունիսի 23-ին,
ժամը 13.01-ին  հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի Խանջյան փողոցի թիվ 45 տան բակում։
Դեպքի վայր է մեկնել Արմավիր քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 13.38-ին։
Այրվել են Ն. Նալբանդյանին պատկանող տան բակում 1 տ. խոտ եւ 20 կապ վառելափայտ:

 
15.06.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Հրդեհ
Հունիսի 15-ին
Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.42-ին հրդեհ է բռնկվել Էջմիածնի Արագած զանգվածի 16-րդ շենքին հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է  ժամը 19.54-ին, մարվել` ժամը 20.30-ին:
Այրվել է 1000 քմ մակերեսով խոտ:

 
10.06.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Հրդեհ
Հունիսի 10-ին
, ժամը 16.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի  մարզում` Էջմիածին քաղաքի Արագածի զանգված 1/1 հասցեին հարակից տարածքում։
Ժամը 16.16-ին դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.32-ին, մարվել` ժամը 16.54-ին։
Այրվել է Ռ. Հովհաննիսյանին պատկանող բնակելի տնակն իր գույքով` 20 քմ. մակերեսով։

 
01.06.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Ջրից դուրս է բերվել երեխայի դի
Հունիսի 1-ին
, ժամը 13.58-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մերձակայքում երեխա է ընկել Սեւջուր գետը, եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել` Արմավիրի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատը եւ ջրափրկարարական ծառայության օպերատիվ խումբը:
Ժամը 19.25-ին ջրափրկարարների կողմից գետից դուրս է բերվել Ջրառատ գյուղի բնակիչ, 13-ամյա Արթուր Սահակյանի դին եւ հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

 
27.05.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Իրադրությունը Արաքս գետի Ջանֆիդա-Գետաշեն հատվածում
Արմավիրի մարզային փրկարարական վարչությունից
ստացված տեղեկության համաձայն` մայիսի 27-ի, ժամը 23.47-ի դրությամբ` իրադրությունը համեմատաբար կայուն է Արաքս գետի Ջանֆիդա-Գետաշեն հատվածում:
Մայիսի 28-31-ը շարունակվել են հատվածի ափապաշտպան պատնեշի ամրացման աշխատանքները:
Դեպքի վայրում են գտնվել մարզային փրկարարական վարչության պետը, հրահանգիչներ փրկարարներ:
Դեպքի վայր են ժամանել Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը եւ իրավասու այլ անձինք:

 
24.05.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Պատնեշի փլուզման վտանգ
Մայիսի 24-ին
Արմավիրի մարզից ահազանգ էր ստացվել Ջանֆիդա-Գետաշեն գյուղերի հատվածում Արաքս գետի ափապաշտպան պատնեշի փլուզման սպառնալիքի մասին։
Ընթացիկ երկու օրերի ընթացքում Արմավիրի մարզպետարանի, ՀՀ արտակարգ իրավիճակների եւ գյուղատնտեսության նախարարությունների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակիցների կողմից կատարվել են ուսումնասիրություններ, որից հետո  Ջանֆիդա գյուղի բնակիչների հետ համատեղ իրականացվել են Ջանֆիդա-Գետաշեն գյուղերի հատվածին մոտենալու ճանապարհային հարթակի հողալցման, ափապաշտպան պատնեշի ամրացման եւ գետի հունի մաքրման աշխատանքներ։
Մայիսի 26-ին, ժամը 09.00-ին վերսկսվել են պատնեշի ամրացման աշխատանքները։
Դեպքի վայր է մեկնել  ՀՀ ԱԻ նախարար Ա.Երիցյանը, ով տեղում ստեղծելով օպերատիվ շտաբ, ղեկավարել է աշխատանքները։ Ժամը 10.05-ին հայտարարվել է տագնապ` Արմավիրի, Վաղարշապատի և Բաղրամյանի հրշեջ մասերի անձնակազմերին։
Դեպքի վայր են մեկնել նաև փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատն ու ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։
Պատնեշի ամրացման աշխատանքներին մասնակցել են նաև Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնի զինծառայողները։
Կիրառվել է ՀՀ պաշտպանության նախարարության եւ Ջանֆիդա գյուղի տրամադրած ավտոտեխնիկան։
Աշխատանքները դադարեցվել են ժամը 23.45-ին։ Մարզային փրկարարական ջոկատի, մարզպետարանի ներկայացուցիչների եւ գյուղի բնակիչների կողմից գիշերվա ընթացքում իրականացվել է հերթապահություն։
Աշխատանքները վերսկսվել են մայիսի 27-ի առավոտյան։

 
24.05.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Հրդեհ ավտոմեքենայում
Մայիսի 24-ին
Արմավիրի մարզային ոստիկանությունից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն` ժամը 09.30-ի սահմաններում Երասխահուն գյուղում այրվել է «ԱԶ-53» մակնիշի 19 ՏՍ 884 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան, ինչի հետեւանքով նույն գյուղի բնակիչներ` 1977 թ. ծնված Սվետլանա Խուդոյանը, 1970 թ. ծնված Միշա եւ 1998 թ. ծնված Իշխան Մստոյանները ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ եւ տեղափոխվել Վաղարշապատի հիվանդանոց, այնուհետեւ` Երեւանի այրվածքների կենտրոն:
Ըստ բժիշկների` Ս. Խուդոյանի եւ Ի. Մստոյանի վիճակը գնահատվում է ծանր, Մ. Մստոյանի վիճակը` միջին ծանրության:

 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 Next > End >>

Page 3 of 6