Արմավիրի մարզ
22.02.2010 PDF  | Print |
There are no translations available.

Հրդեհ Արմավիրում
Փետրվարի 22-ին,
ժամը 22.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արշալույս գյուղում։
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ջրատար։
Հրդեհը  մեկուսացվել է ժամը 22.28-ին, մարվել` 23.52-ին։
Այրվել են Ա. Սարգսյանին պատկանող տնակը եւ հարակից օժանդակ շինությունը` 100 քմ ընդհանուր մակերեսով։

 
21.02.2010 PDF  | Print |
There are no translations available.

Հրդեհ տպարանում
Փետրվարի 21-ին, ժամը 06.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի տպարանում։
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար եւ փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.37-ին, մարվել` 09.37-ին։
«Կրատան» ՍՊԸ-ին պատկանող տպարանի պահեստում այրվել են թղթի գալարափաթեթներ` 200 քմ մակերեսով։

 
04.02.2010 PDF  | Print |
There are no translations available.

Հրդեհ բնակարանում
Փետրվարի 4-ին
Արմավիրի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 00.43-ին հրդեհ է բռնկվել Նորապատ գյուղում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.12-ին, մարվել` 02.39-ին։
Ֆ. Դավթյանին պատկանող տանը այրվել է կահույք` 40 քմ ընդհանուր մակերեսով։

 
02.02.2010 PDF  | Print |
There are no translations available.

Այրվել է խոտ
Փետրվարի 2-ին,
ժամը 15.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը  մեկուսացվել է ժամը 15.53-ին, մարվել` 17.27-ին։
Այրվել է Բ. Հովհաննիսյանին պատկանող 700 հակ խոտը։

 
22.01.2010 PDF  | Print |
There are no translations available.

Ավտոպատահար
Հունվարի 22-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի  Վաղարշապատ քաղաքի Արարատյան 16 հասցեում
տեղի է ունեցել ավտովթար, եւ առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Դեռեւս չպարզված հանգամանքներում` «Մերսեդես» մակնիշի 13 ԼՍ 829 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գազի բաշխիչ կայանին, ինչի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք` առանց հրդեհի բռնկման։ Ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։
Դեպքի վայր ժամանած «1-04» ծառայության աշխատակիցների կողմից փակվել է փականը, դադարեցվել գազի արտահոսքը։

 
21.01.2010 PDF  | Print |
There are no translations available.

Ընկել է հորի մեջ
Հունվարի 21-ին, ժամը 04.00-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երեւանյան խճուղու վերջնամասում գտնվող հորի մեջ տղամարդ է ընկել, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել Արմավիրի մարզային փրկարարական ջոկատը։
Ժամը 04.40-ին փրկարարները հորից դուրս են բերել նույն քաղաքի Հերացու 8/1 հասցեի բնակիչ, 1962 թ. ծնված Ռ. Մարգարյանին։
Տուժածը տեղափոխվել է Մեծամորի հիվանդանոց։ Ըստ բժիշկների` վերջինիս վիճակը գնահատվում է բավարար։

 
15.01.2010 PDF  | Print |
There are no translations available.

Հրդեհ տանիքում
Հունվարի 15-ին, ժամը 21.31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.51-ին, մարվել` 23.31-ին։
Այրվել է Ռ. Մովսեսյանին պատկանող տան տանիքը` 100 քմ մակերեսով, եւ 200 հակ խոտ։