|
There are no translations available.
Տան պատը փլուզվել է Փետրվարի 23-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նիզամի գյուղի բնակիչ Ս. Ավանեսյանին պատկանող տան պատը ինքնափլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցները։ Տեղում պարզվել է, որ 1930 թ. կառուցված տունը գտնվում է բնակվելու համար անթույլատրելի` վթարային վիճակում. չունի բետոնե հիմք, ծածկը փայտից է` 60 քմ ընդհանուր մակերեսով, երկարամյա շահագործումից ու խոնավությունից պատերը քայքայվել են, հիմքերը նստվածք են տվել, ինչի հետեւանքով տան ճակատային պատը մասնակի փլուզվել է։ Բարեբախտաբար` տուժածներ չկան։ |
|
There are no translations available.
Ավտոմեքենան շրջվել է ձորը Փետրվարի 17-ին, ժամը 18.22-ին ահազանգ է ստացվել, որ Երասխ-Եղեգնաձոր ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել Արարատի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը։ Դեռեւս չպարզված հանգամանքներում` «ԵրԱԶ» մակնիշի 99 ՏԼ 900 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, շրջվել ձորը, ինչի հետեւանքով վարորդ, 1983 թ. ծնված Մարտին Ղարիբյանը եւ ուղեւոր, 1982 թ. ծնված Ալինա Հովհաննիսյանը (Արտաշատ քաղաքի Նալբանդյան փողոցի 26 տան բնակիչներ) ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Արարատի հիվանդանոց։ Ըստ բժիշկների` տուժածների վիճակը գնահատվում է բավարար։ |
|
There are no translations available.
Տուժած` պոկված տանիքից Հունվարի 25-ին, ժամը 17.27-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դալար գյուղում մոլեգնած քամին պոկել է տան տանիքը, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ պոկվել-ընկել է դպրոցի` մոտ 1200 քմ մակերեսով տանիքը` տարբեր մարմնական վնասվածքներ հասցնելով 1973 թ. ծնված Նունե Խոցոյանին։ Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը, տուժածը տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց։ Ըստ բժիշկների` Ն. Խոցոյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Քամուց վնասվել է նաեւ մոտակայքում կայանված` «Ֆոլքսվագեն» մակնիշի 19 ՍՏ 571 պետհամարանիշի ավտոմեքենան։ |
|
There are no translations available.
Գնացքը բախվել է ավտոմեքենային Հունվարի 16-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի մերձակայքում` երկաթգծի ուղեփակոցում, էլետրագնացքը բախվել է ավտոմեքենայի, կան զոհեր, եւ նրանց ավտոմեքենայից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը եւ Արտաշատ քաղաքից մեկ մարտական հաշվարկ։ Դեռեւս չպարզված հանգամանքներում` «Երեւան-Երասխ» երթուղու թիվ Ռ-2 826 էլեկտրագնացքը բախվել է «Մերսեդես ՄԼ» մակնիշի 64 ՕՕ 200 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով մեքենայի ուղեւորներ` Երեւանի Ավանեսովի 7/2 հասցեի բնակիչ, 1967 թ. ծնված Ա. Պետրոսյանը եւ Նոր-Արեշ 28/41 հասցեի բնակիչ, 1952 թ. ծնված Վ. Ղուկասյանը տեղում մահացել են։ Փրկարարները ուղեւորների դիակները դուրս են բերել ավտոմեքենայից, եւ այն հեռացրել երկաթգծից։ Ավտոմեքենայի վարորդ, Երեւանի Նոր-Արեշ 28/34 հասցեի բնակիչ, 1961 թ. ծնված Ս. Կարապետյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։ |
|
There are no translations available.
Ավտոպատահար Հունվարի 5-ին, ժամը 19.55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղում տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարների օգնությու-նը։ Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Մոսկվիչ 412» մակնիշի 06 ԼՍ 921 և «ՎԱԶ-21099» մակնիշի 26 ՕԼ 449 պետհամարանիշների ավտոմեքենաները։ Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1972 թ. ծնված Արամ Մելքոնյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ։ Փրկարարների ուժերով տուժածը դուրս է բերվել ավտոմեքենայից և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Արարատ քաղաքի հիվանդանոց։ Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր։ |
|
There are no translations available.
Ընկել է դիտահորը Հունվարի 5-ին, ժամը 04.30-ին ստացված ահազանգի համաձայն` Արարատ քաղաքի հիվանդանոցի հարևանությամբ գտնվող դիտահորի մեջ կին է ընկել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները դիտահորից դուրս են բերել Արարատ քաղաքի բնակչուհի, 1939 թ. ծնված Մարգուշ Մարգարյանին և տեղափոխվել Արարատ քաղաքի հիվանդանոց։ Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար։ |
|
There are no translations available.
Մեքենան բախվել է ծառին Հունվարի 1-ին, ժամը 14.55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տափերական գյուղի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկա-րարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Դեռևս չպարզված հանգամանքներում ընթացքի ժամանակ շրջվել, ճանապարհի երթևեկելի մասից դուրս է եկել և ծառին է բախվել «Ֆորդ» մակնիշի 16 ՍՍ 179 պետհամարանիշի ավտոմեքենան։ Պատահարի հետևանքով մեքենայի վարորդ, 1976 թ. Գևորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր` 1980 թ. ծնված Բաբկեն Միքայելյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի հիվանդանոց, այնուհետև` Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր։ |
|
|
|
|
|