Արագածոտնի մարզ
09.05.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Թունավորում
Մայիսի 9-ին
, ժամը 16.30-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ «կարատե» տեսակի գյուղատնտեսական թունաքիմիկատից թունավորումով Թալինի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Սպանդարյան 50 հասցեի բնակիչ, 2006 թ. ծնված Էդգար Գրիգորյանը:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի վիճակը բավարար է:

 
04.05.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Սողանք
Մայիսի 4-ին
, ժամը 15.30-ին Արագածոտնի մարզի Եղիպատրուշ համայնքից տեղեկություն է ստացվել, որ տեղացած երկարատև անձրևներից «Երոի» և «Դարխախտ» կոչվող հանդամասերում տեղի է ունեցել սողանք, որի հետևանքով քանդվել է համայնքին պատկանող ոռոգման արտաքին ցանցի 35-40 մ երկարությամբ երկաթբետոնյա խողովակաշարը, որով ջուր չի հոսում։
Վնասի չափը ճշտելու նպատակով մարզպետերանում ստեղծվել է հանձնաժողով։

 
04.05.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Կարկուտ Արագածոտնում
Արագածոտնի մարզի Արուճի, Արագածոտնի եւ Կոշի գյուղապետերից տեղեկություն է ստացվել, որ մայիսի 4-ին, ժամը 15.00-ից 16.00-ի սահմաններում տեղացած կարկուտը վնասել է համայնքների գյուղատնտեսական մշակաբույսերը:
Վնասի չափերը ճշտելու համար մարզպետարանում կազմվել է հանձնաժողով:

 
22.04.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Վարարում Արագածոտնում
Ապրիլի 22-ին,
ժամը 22.34-ին Արագածոտնի մարզի Աղձք գյուղից ահազանգ է ստացվել, որ գյուղամիջյան գետը անձրեւաջրերից վարարել է, եւ մի խումբ բնակիչներ են մնացել գետի մյուս կողմում:
Դեպքի վայր մեկնած` Աշտարակի հատուկ փրկարարական ջոկատի փրկարարների ուժերով 10 մարդ անցկացվել է անվտանգ վայր` գետի հակառակ ափ:
Ժամը 23.00-ի դրությամբ գետում ջրի մակարդակը նվազել է:

 
07.04.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Հրդեհ Արա լեռան վրա
Ապրիլի 7-ին,
ժամը 00.17-ին հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզում` Արա լեռան ստորոտին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.00-ին, մարվել` 03.40-ին:
Այրվել են շուրջ 6000 քմ մակերեսով չոր խոտ ու թփուտներ:

 
06.04.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Զոհ եւ ծանր վիրավորներ ավտոպատահարից
Ապրիլի 6-ին,
ժամը 12.15-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ-ում` Ներքին Բազմաբերդ գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար, կա զոհ եւ վիրավորներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «Ռենջ Ռովեր» մակնիշի WVB501 Վրաստանի պետհամարանիշով եւ «ԲՄՎ» մակնիշի 09 ԼՕ 062 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, Երեւանի բնակչուհի, 1951 թ. ծնված Անահիտ Անդրեասյանը տեղում մահացել է:
«Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` ՌԴ Սոչի քաղաքի բնակիչ, 1982 թ. ծնված Խաչատուր Նորվարդյանը եւ ուղեւոր` Վրաստանի Հանրապետության Ախալքալակի քաղաքի բնակչուհի, 1984 թ. ծնված Լիաննա Աբաջյանը տեղափոխվել են Թալինի հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարների ուժերով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ` Երեւանի բնակիչ, 1985 թ. ծնված Տիգրան Թովմասյանը եւ ուղեւորներ` Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի  բնակիչ, 1987 թ. ծնված Կարեն Հակոբյանը, Գյումրիի բնակչուհի, 1979 թ. ծնված Հասմիկ Պետրոսյանը եւ Գավառի բնակիչ, 1985 թ. ծնված Հակոբ Մարուխյանը, որոնք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի հիվանդանոց:
Ավելի ուշ Խ. Նորվարդյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից:
Տ. Թովմասյանը տեղափոխվել է Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հ. Մարուխյանը տեղափոխվել է Երեւանի «Արմենիա», իսկ Լ. Աբաջյանը եւ Հ. Պետրոսյանը` «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Ըստ բժիշկների` նրանց վիճակը ծանր է:

 
03.04.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Ավտոպատահար
Ապրիլի 3-ին,
02.45-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երեւան ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար,  եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել Աշտարակից մեկ մարտական ջոկ։
Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ «ՎԱԶ-21015» մակնիշի 03 ՍԼ 337 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ, Աշտարակի բնակիչ Ս. Ազիզյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից։
Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենան տեղափոխվել է երթեւեկելի հատված։
Տուժածներ չկան։

 
31.03.2010 PDF  | Print |
See the Armenian version.

Դուրս են բերվել խցանումից
Մարտի 31-ին,
ժամը 04.12-ին Արագածոտնի մարզային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Ծիլքար-Գեղարոտ ճանապարհահատվածում, մերկասառույցի պատճառով, արգելափակվել են ավտոմեքենաներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարների օգնությամբ խցանումից դուրս է բերվել 10 ավտոմեքենա:

 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 9 of 12