|
There are no translations available.
Հրդեհ տանիքում Մարտի 8-ին, ժամը 14.39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Րաֆֆու 70 հասցեում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.15-ին, մարվել` ժամը 15.45-ին։ Այրվել են Ա. Մնացականյանին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը` 6 քմ մակերեսով։ |
|
There are no translations available.
Քարաթափումներ Մարտի 5-ին Արագածոտնի մարզի Աղձք գյուղից ստացված տեղեկության համաձայն` գիշերվա ընթացքում գյուղից դեպի Ամբերդ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում` 70-100 մ երկայնքով, ինչի հետեւանքով վնասվել են գյուղի խմելու ջրագիծը եւ Ամբերդ գետից Արզնի-Շամիրամ ջրանցքը սնուցող 1000-1500 մմ տրամագծով ջրագիծը։ Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Դեպքի մասին տեղյակ է պահվել Արագածոտնի մարզպետարանը։ |
|
There are no translations available.
Այրվել է խոտ Մարտի 3-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.39-ին հրդեհ է բռնկվել Աշտարակ-Բյուրական ավտոճանապարհի 7-րդ կմ-ում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.10-ին, մարվել` 15.30-ին։ Այրվել է խոտածածկ տարածք` 2000 քմ մակերեսով։ |
|
There are no translations available.
Հրդեհ խաղողի այգում Փետրվարի 26-ին, ժամը 14.24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզում` Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 1-ին կմ-ին հարակից տարածքում։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.48-ին, մարվել` 15.15-ին։ Ս. Ղազարյանին պատկանող խաղողի այգում այրվել է 6000 քմ մակերեսով խոտ։ |
|
There are no translations available.
Ավտոպատահար Երեւան-Գյումրի ճանապարհին Փետրվարի 14-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 10.00-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար։ Դեռեւս չպարզված հանգամանքներում` "ԳԱԶ 3110" մակնիշի 05 ՏՕ 513 պետհամարանիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մասից, ընկել է ձորը։ Պատահարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, 1968 թ. ծնված Նորայր Պողոսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի հիվանդանոց, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել։ |
|
There are no translations available.
Ավտոմեքենան շրջվել է ձորը Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունից տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 12-ին, ժամը 02.40-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 63-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար։ Դեռեւս չպարզված հանգամանքներում` "ԳԱԶել" մակնիշի 18 OՍ 574 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը։ Պատահարի հետեւանքով ուղեւոր, 1953 թ. ծնված Մանյա Մուրադյանը տեղում զոհվել է, իսկ վարորդ, 1955 թ. ծնված Խ. Հարությունյանը եւ եւս 10 ուղեւոր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի հիվանդանոց։ Բժիշկների կողմից վարորդի վիճակը գնահատվել է միջին ծանրության, ուղեւորների վիճակը` բավարար։ |
|
There are no translations available.
Ձնաբուք Հունվարի 31-ին, ժամը 21.07-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մելիքգյուղի միջհամայնքային ավտոճանապարհին ձնաբքի հետեւանքով 5 ավտոմեքենա է արգելափակվել։ Ժամը 22.45-ի դրությամբ «Ճանշինի» աշխատակիցների կողմից ճանապարհը մաքրվել է, երթեւեկությունը` վերականգնվել։ |
|
There are no translations available.
Ձնաբուք Հունվարի 30-ին, ժամը 19.20-ին ահազանգ է ստացվել, որ ձնաբքի հետեւանքով Արագածոտնի մարզի Հնաբերդ-Գեղաձոր ավտոճանապարհին արգելափակվել են բազմաթիվ ավտոմեքենաներ, եւ դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն։ Ծաղկահովիտ գյուղի հրշեջ-փրկարար ջոկատի փրկարարների օգնությամբ 14 ավտոմեքենա դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի հատված։ Աշխատանքներն ավարտվել են ժամը 20.45-ին։ |
|
|
<< Start < Prev 1 2 Next > End >>
|
|
Page 1 of 2 |