|
See the Armenian version.
Կայծակն իրենից ներկայացնում է էլեկտրական լիցքերի պարպում, որը տեղի է ունենում տարբեր նշանով լիցքավորված ամպի, կամ երկրի մակերեւույթի միջեւ։
Բնության մեջ հանդիպում են կայծակի երեք հիմնական տեսակներ՝ • գծային, • ոչ գծային, • գնդաձեւ։
Ի՞նչ անել կայծակնահարությունից խուսափելու համար
• եթե գտնվում եք դրսում, չի կարելի թաքնվել ծառերի տակ եւ բարձրադիր տեղերում.բաց տարածքում, եթե հանդիպում եք ամպրոպի, շտապ պետք է գտնել հողակցված ասպաստան։ Դա կարող է լինել քարանձավ (բայց մուտքի մոտ չի կարելի), անտառ (բայց ոչ մենավոր ծառ). • եթե մոտակայքում չկա ապաստանելու ոչ մի հնարավորություն, վտանգը նվազեցնելու նպատակով, անհրաժեշտ է տարածքի ամենացածր կետում նստել. • կայծակի ժամանակ պետք է հեռու մնալ գետի կամ լճի ափերից, չի կարելի լողալ եւ լինել նավակի մեջ, կայծակից չի կարելի պատսպարվել խոտի դեզի մեջ. • տանը գտնվելու դեպքում անհրաժեշտ է փակել դռները եւ լուսամուտները, անջատել էլեկտրասարքավորումները եւ չօգտվել ջրի ծորակներից. • կայծակից պաշտպանվելու լավագույն միջոցը շանթարգելն է, որը տեղադրվում է շենքերի տանիքներից բարձր, հողակցված է եւ ունենում է 10 օհմ սեփական դիմադրություն. • ռադիոանտենաներն անհրաժեշտ է հողակցել։
Ի՞նչ անել կայծակնահարության դեպքում։
Հայաստանում կայծակներից տարեկան զոհվում է 2-4 մարդ։ Այժմ, թե ինչպես պետք է վարվել կայծակի ժամանակ։ Կայծակնահարությունից խուսափելու համար, եթե գտնվում եք դրսում, չի կարելի թաքնվել ծառերի տակ եւ բարձրադիր վայրում։ Բաց տարածքում, եթե հանդիպում եք ամպրոպի, շտապ պետք է գտնել հողակցված ապաստան, դա կարող է լինել քարանձավ (բայց մուտքի մոտ չպետք է կանգնել), անտառ (բայց ոչ մենավոր ծառ)։ Իսկ եթե մոտակայքում չկա ապաստանելու ոչ մի հնարավորություն` վտանգը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է տարածքի ամենացածր կետում նստել։ Կայծակի ժամանակ հարկավոր է հեռու մնալ գետերի կամ լճերի ափերից, չի կարելի լողանալ եւ լինել նավակի մեջ։ Չի կարելի պատսպարվել խոտի դեզի մեջ։ Տանը եղած ժամանակ անհրաժեշտ է փակել դռները եւ լուսամուտները, անջատել էլեկտրասարքավորումները եւ չօգտվել ջրի ծորակներից։ Կայծակներից պաշտպանվելու լավագույն միջոցը շանթարգելն է, որը տեղադրվում է շենքերի տանիքներից բարձր եւ իր վրա է կրում կայծակի հիմնական հարվածները։ Շանթարգելները հողակցված են լինում եւ ունենում են 10 օհմ սեփական դիմադրություն։ Ռադիոանտենաները հարկավոր է անպայման հողակցել։ Կայծակից խոցված մարդու մեջ տեղի է ունենում մկանների կծկում, մասնավորապես՝ ստոծանու եւ սրտամկանի կծկում, որը հարուցում է շնչառության եւ սրտամկանի կանգ։ Էլեկտրական հոսանքի ազդեցությունն ուղեղի վրա արտահայտվում է գիտակցության կորստով։ Կայծակի հպման տեղում, մարդու մարմնի վրա առաջանում է երրորդ կարգի այրվածք։ Էլեկտրական հոսանքի ազդեցությունը մարդու վրա ուժեղանում է թաց կոշիկների եւ շորերի պատճառով, որոնք բնորոշվում են բարձր էլեկտրահաղորդականությամբ։ Կայծակի հարվածից տուժածի վրա առաջանում է կապույտ գույնի ծառաձեւ պատկեր, որի մասին ընդունված է ասել՝ «կայծակը թողել է իր պատկերը»։ Իրականում կայծակի հարվածի դեպքում տեղի է ունենում ենթամաշկային անոթների կաթված։ Կայծակի հարվածն հաճախ առաջացնում է կլինիկական մահ։
Կայծակնահարության դեպքում անհրաժեշտ է՝
• անհապաղ ձեռնարկել տուժածին վերակենդանացնելու միջոցառումներ. • եթե արհեստական շնչառությունն ուշքի է բերում տուժածին՝ անհրաժեշտ է նրան մեծ քանակությամբ հեղուկ խմեցնել (ոչ ալկոհոլային), չի կարելի սուրճ տալ, իսկ այրվածքները մշակել այնպես, ինչպես սովորական ջերմային այրվածքների դեպքում են վարվում. • կայծակնահարված մարդուն անհրաժեշտ է մերկացնել, գլուխը սառը ջրով ողողել, մարմինը փաթաթել թաց եւ սառը սավանի մեջ. • անհրաժեշտության դեպքում կիրառել արհեստական շնչառություն եւ, իհարկե, հնարավորին չափ արագ հրավիրել բժիշկ. • տուժածին անհրաժեշտ է ծածկել տաք ծածկոցով եւ շտապ տեղափոխել բուժհիմնարկ։
|