Կարկուտ PDF  | Print |
See the Armenian version.

Կարկուտը սառույցի գնդաձեւ մասնիկներից կազմված մթնոլորտային տեղում է։

Պետք է իմանալ՝
1. Հայաստանում կարկտային երեւույթները տեղի են ունենում ապրիլից մինչեւ հոկտեմբեր։
2. Կարկտահարության տեւողությունը տատանվում է մի քանի վայրկյանից մինչեւ մեկ ժամ, սակայն ավելի հաճախ տեւում է հինգից տասը րոպե։
3. Կարկտի տրամագիծը կարող է հասնել վեցից ութ սմ, իսկ ավելի հաճախ հանդիպում է մեկից մինչեւ երեք սմ։
4. Կարկտահարությունը մեծ վնաս է հասցնում բնակչությանը, գյուղատնտեսական մշակաբույսերին, բնությանը եւ կենդանական աշխարհին։
5. Կարկտային երեւույթներից կարող են առաջանալ հզոր ամպրոպային պարպումներ եւ ջրհեղեղներ։


Ի՞նչ անել կարկտահարությունից առաջ


• Պատսպարվել շենքերում, շինություններում կամ որեւէ ծածկի տակ։ Բաց տարածքում որեւէ իրով ծածկել եւ պաշտպանել մարմինը։
• Երթեւեկելիս տրանսպորտային միջոցը մտցնել որեւէ ծածկի տակ, իսկ եթե պատսպարող ծածկ չկա, անմիջապես կանգնեցրեք այն եւ ծածկեք ապակիներն ու թափքը ձեռքի տակ եղած միջոցներով։
• Ընտանի կենդանիներին եւ թռչուններին տեղափոխել համապատասխան շինություններ կամ որեւէ պատսպարող ծածկի տակ։
• Ջերմոցները, գյուղատնտեսական թանկարժեք մշակաբույսերի տարածքները ծածկել պոլիէթիլենային ցանցերով, թաղանթներով կամ այլ միջոցներով։
• Փակել դռները եւ պատուհանները։ Դրսում գտնվող սարքերն ու սարքավորումները տեղափոխել ծածկի տակ։
• Անջատել էլեկտրականությունը եւ գազը կենտրոնական սնուցումից։


Ի՞նչ անել կարկտահարության ժամանակ


• Մնալ պատրաստված մինչեւ կարկտահարության ավարտը։
• Ընտանի կենդանիներին եւ թռչուններին, սարքերն ու սարքավորումները, երթեւեկության միջոցները պահել ծածկի տակ մինչեւ կարկտահարության ավարտը։
• Եթե օգնության կարիք ունեք, տվեք աղետի ազդանշան, իսկ շտապ օգնության դեպքում զանգահարեք 1-03։
• Անհրաժեշտության դեպքում զանգահարեք փրկարար ծառայություն՝ 1-83։



Ի՞նչ անել կարկտահարությունից հետո


• Ուշադիր հետախուզե՛ք ձեր կացարանը, դռների, պատուհանների եւ տանիքի վիճակը։
• Ստուգե՛ք գազի եւ էլեկտրահաղորդակցության վիճակը։
• Էլեկտրական եւ գազի վնասված հաղորդակցուղիների նորոգումը եւ միացումը վստահեք միայն մասնագետների։
• Ստուգե՛ք ջերմատներին եւ գյուղատնտեսական մշակաբույսերին հասցված վնասը։
• Ստուգե՛ք տրանսպորտային միջոցների, սարքերի, սարքավորումների եւ այլ նյութական արժեքների վիճակը։
• Նյութական մեծ վնասների դեպքում դիմեք տեղական կառավարման մարմինների օգնությանը։