Սողանք PDF  | Print |
See the Armenian version.

Սողանքը ծանրության ուժի ազդեցության տակ բնահողերի (գրունտների) եւ լեռնային ապարների զանգվածների՝ լեռնալանջերով տեղաշարժն է (սողքը) դեպի ներքեւ։

Ամենից հաճախ սողանքի պատճառներն են երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունները եւ բաղադրիչ ապարների հատկությունները, լանջի ողողումը, առատ տեղումների ժամանակ նրա գերխոնավացումը, երկրաշարժերը, ինչպես նաեւ մարդու բացասական գործունեության (լանջի խորը փորվածքներ, պայթեցման եւ այլ աշխատանքներ) հետեւանքները։ Սողանքի ժամանակ սահող բնահողի ծավալը կարող է հասնել տասնյակ եւ հարյուր հազարավոր խորանարդ մետրերի, իսկ առանձին դեպքերում` նաեւ ավելի։ Սողանքի տեղաշարժի արագությունը տատանվում է մի քանի սանտիմետրից, մինչեւ մի քանի մետր տարեկան։ Սողանքի առավել մեծ տեղաշարժը կատարվում է երկրաշարժերի ժամանակ։ Բնահողի զանգվածային սողքը կարող է առաջացնել բնակելի եւ արտադրական շենքերի, ինժեներական ու ճանապարհային կառույցների, գլխավոր խողովակաշարերի եւ էլեկտրահաղորդման գծերի ավերածություններ, փլուզումներ՝ մարդկային զոհերով։


Որո՞նք են սողանքների ընդհանուր բնութագրերը


I. Դասակարգումն ըստ հզորության

1) Խոշոր
հզորությունը - 10 մետր խորությունից ավել
պատճառը - հիմնականում՝ երկրաբանական
էկզոգեն երեւույթներ (բնական) - մակերեսը 100-ից 400 հա եւ ավելի

2) Միջին եւ մանր
ուղղահայաց եւ հորիզոնական չափերը կրում են մակերեւույթային բնույթ, հզորությունը մինչեւ 10 մ
պատճառը - հիմնականում մարդու գործունեությունն է, մակերեսը 5-100 հա


II. Դասակարգումն ըստ շարժման արագության

1) Շատ արագ - 0.3 մ/րոպե
2) արագ - 1.5մ/օր
3) չափավոր - 1.5 մ/ամիս
4) շատ դանդաղ - 1.5 մ/ տարի


III. Սողանքային երեւույթների առաջացման նախանշանները

1) Լանջի վրա ուղղահայաց ճեղքվածքների առաջացում։
2) «Հարբած ծառեր» առաջացում (ծառերի թեքումը սողանքի շարժման հակառակ ուղղությամբ)։
3) Շինություններում եւ հաղորդակցուղիներում խզվածքների եւ ճեղքվածքների առաջացում։


IV. Սողանքային երեւույթների զարգացման ակնադիտական դիտարկումներ

1) Հողերի մակերեսին չափիչ փայտիկների տեղադրում (ճեղքերի երկու կողմում փայտիկներ են տեղադրվում եւ թելերով կապվում են)։
2) Շինությունների ճեղքվածքներին թուղթ է փակցվում։
3) Չափագրական դիտարկումներ։ Հատուկ գործիքների տեղադրում հողի մակերեսի վրա կամ հորատանցքերում, գրանցելով սողանքի` ուղղությունը, արագությունը, ընդգրկած խորությունը, գրունտային ջրերի առկայությունը եւ խորությունը, սողանքային երեւույթին բնորոշ այլ տվյալներ։


V. Սողանքային երեւույթների ծագման եւ զարգացման պատճառի ուսումնասիրություններ

Տեղանքի ակնադիտական հետազննում պարզելու`
1) ջրերի ոչ կարգավորված հոսքերի առկայությունը,
2) գյուղատնտեսական ոռոգելի հողահարթակների առկայությունը,
3) շինարարական աշխատանքների անցկացումը (սողանքային լանջի կտրում, հիմքի հողի տեղափոխում եւ այլն),
4) սողանքային մարմնի վրա ճնշման ավելացում շինթափոնների, կոնստրուկցիաների եւ այլ նյութերի կուտակումով։


VI. Զարգացող սողանքային երեւույթների հետեւանքների նախազգուշացում

1) Սողանքային մարմին թափանցող, նույնիսկ շատ փոքր ջրային հոսքերի արգելում։
2) Գյուղատնտեսական հողահարթակների ոչ կանոնավոր ոռոգման եւ գերխոնավացման արգելում։
3) Սողանքային հավասարակշռվածության խախտմանը նպաստող աշխատանքների արգելում։
4) Հեշտ նախազգուշական աշխատնքների իրականացում։ Ջրհեռ առուների, սողանքային մարմնի հիմքը թափանցող ջրերի ներծծման ճանապարհների փակում։
5) Կապիտալ շինանարարություն։ Հիմքի հենապատի, սողանքային մարմնի դարավանդում ամրացում, դրենաժային համակարգի կառուցում, ծառատնկում։


VII. Բնակչության վարվելակերպի կանոններ

Սողանքի շարժման ակտիվացման նախանշանների առաջացման ժամանակ անհրաժեշտ է`
1) Անհապաղ դուրս գալ շինություններից։
2) Շարժվել սողանքի շարժմանը հակառակ ուղղությամբ եւ նրա ծայրամասերով (նախօրոք նշված ճանապարհով) շարժվող մակերեսը շուտափույթ թողնելու նպատակով։
3) Հնարավորության սահմաններում առաջնահերթ կարգով տարահանել երեխաներին եւ մեծահասակներին, վերցնել փաստաթղթերը եւ արժեքավոր իրերը։



Սողանքային երեւույթների բաշխվածությունը ՀՀ  մարզերում:


Հ/Հ
Մարզերի անվանումը
Սողանքային տարածքների մակերեսները (հա)
Սողանքներից տուժած բնակավայրերի քանակը
1.
Արագածոտն
600
4
2.
Արարատ
13094
3
3.
Արմավիր
150
20
4.
Գեղարքունիք
4500
5
5.
Լոռի
1900
18
6.
Կոտայք
4350
5
7.
Շիրակ
3030
5
8.
Սյունիք
2000
18
9.
Վայոց Ձոր
21800
34
10.
Տավուշ
9884
11

Ընդամենը
61308
123