| Տեսահոլովակ | | Print | |
|
See the Armenian version. Գազի անվտանգություն Հրդեհի ծագման անմիջական պատճառ են հանդիսանում միացումներն էլեկտրահաղորդալարերում, գազի արտահոսքը եւ դրա պայթյունը, ջեռուցման համակարգերի, դյուրավառ հեղուկներով լցված տարողությունների անսարքությունը։ Որոշ դեպքերում հրդեհները կարող են աղետի բնույթ ստանալ եւ զգալի նյութական վնաս պատճառել մարդկանց, վնասվածքներ առաջացնել, իսկ երբեմն էլ՝ զոհվելու պատճառ դառնալ։ Հրդեհի հետեւանքները սաստկացնում են երկրորդական գործոնները՝ պայթյունները, թունավոր եւ աղտոտող նյութերի հոսակորուստը շրջակա միջավայր, կառուցվածքների փլուզումը եւ այլն։ Հրդեհների ժամանակ անմիջական վտանգ են կրակն ու ծուխը, որոնք հանգեցնում են այրվածքների եւ թունավորումների, պայթյունի ալիքներն ու բեկորները։ Բացի դրանից, մեծ վտանգ են ներկայացնում վնասակար նյութերով վարակվելը՝ վթարների ժամանակ դրանց տարածման հետեւանքով։ Հատկապես վտանգավոր են պայթյուններն այն օբյեկտներում, որտեղ օգտագործվում են մեծ քանակությամբ ածխաջրածնային գազեր (մեթան, Էթան, պրոպան)։ Պայթում են կաթսաներ, բենզինի եւ այլ բաղադրամասերի գոլորշիներ։ Հնարավոր են պայթյուններ բնակելի տներում, երբ մարդիկ մոռանում են անջատել գազը։ |











